ՀՀԿ-ականներն անձամբ են իրենց մահացած կուսակցի բիզնեսները «խլում». մամուլ
«2012 թ. հուլիսի 3-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ավան վարչական շրջանում 81 համարի երթուղու վարորդներին արգելում են աշխատել կամ, ինչպես ասում են, «գիծ» դուրս գալ։ Վարորդները պատմել Էին, որ ծեծով ուղեկցված միջադեպ էր տեղի ունեցել Աժ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնապահ Արայիկի և վարորդներից մեկի՝ Սմբատի միջև, ինչի հետևանքով թիկնապահը «մատ էր թափ տվել» վարորդների վրա՝ վերջիններիս արգելելով գիծ դուրս գալ»,- հիշեցնում է «Ժողովուրդ» օրաթերթը և շարունակում.
«Դեպքից անցել է 7 ամիս, և «Ժողովուրդը» հետաքրքրվեց, թե, ի վերջո, ինչ եղավ 81 համարի երթուղու վարորդների ճակատագիրը։ Պարզեցինք, որ 81 համարը վերափոխվել է 41-ի և պատկանում է Երևանի քաղաքապետարանին։ Մեզ հետ զրույցում 41 համարի վարորդ 55-ամյա Մարտիրոս Սարգսյանն ասաց, որ հին աշխատողները չկան այս նոր երթուղում. «Քաղաքապետարանը 81 համարի նախկին վարորդներին աշխատանքի չի ընդունել, և մենք բոլորս նորեկներ ենք»։ Հարցին, թե ինչու, նշեց. «Ի՞նչ իմանամ։ Չի ուզել, չի ընդունել»։
Հիշեցնենք, որ 81 համարի երթուղին պատկանում էր Աժ վաղամեռիկ պատգամավոր, ՀՀԿ-ական Մելիք Գւսսպարյանին։ Ըստ էության, նրա բիզնեսը «խլել» են որդուց քաղաքապետ Տարոն Մարգարյանի «բարձր հովանավորությամբ»։ Իսկ ավելի վաղ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն էր տիրացել Գասպարյանի էլիտար շինարարության բիզնեսին՝ պատասխանատու նշանակելով իր որդուն՝ Արգամին։ Այսպիսով՝ ՀՀԿ-ականներն անձամբ են իրենց մահացած կուսակցի բիզնեսները «խլում», որպեսզի «շան ու գելի բաժին չդառնա»»։