
Զինծառայողի առողջական վիճակը ծանր է

Հունվարի 14-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի հենակետերից մեկում համածառայակցի կողմից արձակված կրակոցի հետևանքով պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Մհեր Պողոսյանը գլխի շրջանում հրազենային վնասվածք էր ստացել: Զինծառայողը տեղափոխվել էր կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Ինչպես Pastinfo.am-ին տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ զինծառայողի առողջական վիճակը ծանր է:
Նշենք, որ դեպքի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասով: Կատարվում է նախաքննություն: