
Հայաստանի հավաքականը կմրցի Լլուքսեմբուրգի հետ. նախատեսվում է ևս մեկ հանդիպում

Փետրվարի 5-ին Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում կմրցի Լյուքսեմբուրգի հավաքականի հետ: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Հանդիպումը տեղի կունենա Ֆրանսիայի Վալանս քաղաքի «Ժորժ Պոմպիդու» մարզադաշտում: Սա կլինի այս տարվա առաջին փորձամրցումը Հայաստանի հավաքականի համար, որը շարունակում է իր նախապատրաստությունը Աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի Չեխիայի հավաքականի հետ մարտի 26-ին կայանալիք հանդիպմանը:
Ավելացնենք, որ նախատեսվում է ևս մեկ ընկերական հանդիպում: Բանակցությունները հնարավոր մրցակիցների հետ դեռ շարունակվում են:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը