
Ամերիկացին քանդակներ է պատրաստում մատիտից (լուսանկարներ)

Bigpicture.ru-ի փոխանցմամբ՝ ամերիկացի Դալթոն Գեթթին հանրաճանաչության է հասել իր անսովոր հոբբիով: Արդեն 25 տարի է, ինչ նա քանդակներ է պատրաստում մատիտներից: Նա այդ գործով զբաղվում է աշխատանքից վերադառնալուց հետո՝ յուրաքանչյուր գիշեր դրան հատկացնելով 1-2 ժամ:
Այդ պատճառով էլ մեկ քանդակի պատրաստումը կարող է տևել մի քանի ամիս, իսկ շղթայով մատիտե քանդակի պատրաստումը նրանից պահանջել է 2.5 տարի, ինչն ամենատևական ժամկետն է եղել նրա համար: Գեթթին երազում է ունենալ իր ցուցահանդեսը և արդեն իսկ հավաքել է մոտ 100 քանդակ: