Բաժիններ՝

Օլիգարխներն ընդդեմ «ՀԺ»-ի հարցը ԵԽԽՎ-ում. մամուլ

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Հունվարի 21-25-ը Ստրասբուրգում տեղի է ունենալու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը: Հունվարի 24-ին ԵԽԽՎ լիագումար նիստում լսվելու է «Եվրոպայում մամուլի ազատության վիճակը» զեկույցը, որի հեղինակը շվեդ պատգամավոր Մաթս Յոհանսոնն է:

Զեկույցի մի գլուխ նվիրված է Հայաստանում մամուլի ազատությանը, որտեղ տեղ է գտել նաև օլիգարխներն ընդդեմ «Հայկական ժամանակի» գործը: Խոսքը «ՀԺ»-ին դատի տված երեք պատգամավորների՝ Ռուբեն Հայրապետյանի, Սամվել Ալեքսանյանի և Լևոն Սարգսյանի հայցի մասին է, որով նրանք «ՀԺ»-ից պահանջել էին խոշոր գումար:

«Հայաստանում 2010թ-ին Քրեական օրենսգրքում զրպարտության հոդվածի ապաքրեականացմանը հետևեցին ավելի քան 30 քաղաքացիական հայցեր, որոնց մեծ մասը ներկայացված են եղել պաշտոնյաների կամ քաղաքական գործիչների կողմից ընդդեմ լրատվամիջոցների: Մի շարք դեպքերում թերթերը ստիպված են եղել վճարել շատ բարձր տույժեր: «Հայկական ժամանակը» ստիպված է եղել թերթին դատի տված և դատը շահած երեք պատգամավորներին վճարել 6 միլիոն դրամ: Թերթը կարողացել է գումարը վճարել իր ընթերցողների շրջանում կազմակերպված դրամահավաքի օգնությամբ»,- գրված է զեկույցում:

Այստեղ անդրադարձ կա նաև 2012-ի մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին, որոնք ինչպես արձանագրված է զեկույցում, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և ԵԽԽՎ դիտորդների կողմից գնահատվել են, որպես հանրային վստահության պակասի պայմաններում անցկացված»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս