Բաժիններ՝

Առևտրականի տնից հափշտակել են խոշոր չափի գումար

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Թումանյանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ խոշոր չափի գողություն կատարելու փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս տարվա հունվարի 6-ին Ալավերդի քաղաքի Սանահին կայարանի բնակիչ Գ. Ադիբեկյանը ոստիկանության Թումանյանի բաժին հայտնել է, որ անհայտ անձը կամ անձինք իր տնից գողացել են մոտ 2 մլն. 800 հազար դրամ, 1500 ԱՄՆ դոլար, 120 եվրո և ոսկյա ականջողեր: Նույն օրը ոստիկանության Լոռու մարզային վարչության և Թումանյանի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները օպերատիվ տվյալներ են ստանում, որ գողությունը կատարել է Սանահին կայարանի բնակիչ 1986թ. ծնված Արթուր Սարգսյանը: Ձեռնարկված օպերատիվ քննչական և բացատրական աշխատանքների արդյունքում երեկ Ա. Սարգսյանը մեղայականով ներկայացել է ոստիկանության Թումանյանի բաժին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Գ. Ադիբեկյանը զբաղվում է առևտրով:

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս