Բաժիններ՝

Նորքի հոգեբուժարանի 34-ամյա հիվանդը դանակով հարվածել է բժշկին, ավագ բուժակին և բուժքրոջը. բժշկի դեմքն այլանդակվել

Նորքի հոգեբուժական կլինիկայի հիվանդներից 34-ամյա Կ.Գ.-ն իր մոտ եղած ինքնաշեն սուր, ծակող գործիքով և դանակով հարվածել է բժիշկին, ավագ բուժակին և բուժքրոջը: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից news.am-ը տեղեկացել է, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն, 34-ամյա Կ.Գ.-ն հանրորեն վտանգավոր արարք կատարելու համար հարկադրական բուժման մեջ գտնվելով «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի Նորքի հոգեբուժական կլինիկայում, 2012թ. հոկտեմբերի 4-ին, ժամը 12:35-ի սահմաններում, նույն հոգեբուժական կլինիկայի 3-րդ բաժանմունքի մանիպուլացիոն աշխատասենյակում իր մոտ եղած ինքնաշեն սուր, ծակող գործիքով եւ դանակով հարվածել է բուժանձնակազմի անդամներին:

Վերջինս հարվածել է բժիշկ Գ.Պ.-ի այտաքունքային շրջանին, ավագ բուժակ Ս.Հ.-ի աջ վերին կոպի շրջանին ն բուժքույր Զ.Մ.-ի աջ դաստակի թիկնային մակերեսին:

Հիվանդը Գ.Պ.-ի առողջությանը դիտավորությամբ պատճառել է մարմնական վնասվածք այտաակնակապիճների շրջանների արյունազեղումների, աջ այտաքունքային շրջանների կտրված, քունքամկանի վնասմամբ վնասվածքի ձեւով արտահայտված դեմքի անջնջելի այլանդակմամբ: Ս.Հակոբյանի առողջությանը դիտավորությամբ պատճառվել է միջին ծանրության վնաս՝ առողջության տեւական քայքայումով, աջ վերին կոպի ներսային մակերեսի միջանցիկ պատռված վերքի մկանների վնասումով, օրբիտայի պարունակության արտանկումով եւ ռետրոբուլբար հեմատոմա վնասվածքի ձեւով: Զ.Մ-ի առողջությանը դիտավորությամբ պատճառվել է թեթեւ վնաս՝ կարճատեւ քայքայումով, աջ ղաստակի 3-րդ ե 4–րդ միջմատային տարածության կտրած վնասվածքի ձեւով:

Քրեական գործ է հարուցվել 34-104 հոդվածի 1-ին մասով` սպանություն: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 8-15 տարի ժամկետով:

Գործը դատարան է ստացվել դեկտեմբերի 20-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս