ՈՒԵՖԱ-ն սկսել է Լացիո-Տոտենհեմ հանդիպման հետ կապված հետաքննությունը
ՈՒԵՖԱ-ն սկսել է Եվրոպա լիգայի «Լացիո» – «Տոտենհեմ» հանդիպման հետ կապված հետաքննությունը: Հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 22-ին Հռոմում: «Լացիոյի» երկրպագուները խաղի ընթացքում բազմաթիվ ռասիստական բացականչություններ են արել: Նաև պայթուցիկներ և օտար առարկաներ են նետվել խաղադաշտ: Ոչ սպորտային պահվածքով հանդես եկան նաև «Լացիոյի» ֆուտբոլիստները: Նրանք ուշացած են եկել մարզադաշտ և ճիշտ ժամանակին հայտ չեն ներկայացրել հանդիպման համար:
ՈՒԵՖԱ-ն նաև գործ է հարուցել «Տոտենհեմի» դեմ, որի երկրպագուները դարձյալ հանդես էին եկել անկարգություններով:
Այս բոլոր գործերը կդիտարկվեն 2013 թվականի հունվարի 24-ին ՈՒԵՖԱ-ի կարգապահական և վերահսկիչ ատյանի նիստի ժամանակ:
Այս մասին հաղորդում է AS-ը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը