Ապարանի հրշեջ-փրկարարները 19-ամյա հղի կնոջը անանցանելի ճանապարհով տեղափոխել են հիվանդանոց
Այսօր` հունվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Միգավան գյուղի տներից մեկում երիտասարդ կինը ծննդաբերում է, եւ շտապօգնության բրիգադը ճանապարհի մերկասառույցի եւ անանցանելիության պատճառով չի կարողանում մտնել գյուղ:
Ինչպես Արագածոտնի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին Ապարանի հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցները ամենագնացով կարողացել են մեծ դժվարությամբ անցնել անանցանելի ճանապարհը, ու հիմա հղի վիճակում 19-ամյա Գյուլնարա Պետրոսյանին հարազատների հետ գյուղից տեղափոխում են Երեւան-Ապարան մայրուղի, որտեղից էլ շտաօգնության բրգադը աղջկան տեղափոխել է Ապարանի հիվանդանոց:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երեխան կնոջ ընտանիքի առաջնեկն է լինելու:
shamshyan.com