![](/banners/BeFunky-design.jpg)
Սիրիացի ապստամբների ինքնաշեն զրահամեքենան (տեսանյութ, լուսանկարներ)
![](https://168.am/wp-content/uploads/2013/01/Selfmade_tank_021.jpg)
Սիրիական ընդդիմության «Բրիգադան-Անսարի» ջիհադականները հանրության դատին են ներկայացրել սեփական արտադրության զրահամեքենան, որը հպարտորեն անվանվել է «Շամ 2» (Դամասկոս 2): Զրահամեքենան իրենից ներկայացնում է մետաղյա արկղ, որը հագցված է ջիպ ավտոմեքենայի վրա:
Զրահապատ մեքենայի անձնակազմը «ամբողջովին պաշտպանված է», վարորդ ըվարում է մեքենան, իսկ գնդացրորդը կրակում է գնդացիրից: Մեքենայի վրա առկա են տեսախցիկներ և հեռակառավարման համակարգ: Մետաղյա արկղը պատրաստվել է 2.5 սանտիմետր հաստության զրահից: Զրահամեքենայի արժեքը կազմում է 10.000 դոլար: