
2012 թվականին ամենից շատ թանկացած 10 ապրանքներն ու ծառայությունները

Պարզվում է՝ Հայաստանում անցնող տարվա ընթացքում ամենից շատ թանկացել են կնոջ մազերի գանգրացման վարսավիրական ծառայությունները։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2012թ. վերջին մազ գանգրացնելու համար կանայք 65.6%-ով ավելի թանկ են վճարել, քան մեկ տարի առաջ։
Ընդ որում, մազ գանգրացնելու ծառայությունների գները Երևանում և մարզերում խիստ տարբերվում են։ Երևանում այդ ծառայությունն արժե 9200 դրամ, մարզերում՝ միջինը 2500 դրամ։
Ամենից շատ թանկացած ապրանքների երկրորդ տեղում մեքենայի շարժիչի յուղն է, որի գինը տարվա ընթացքում աճել է գրեթե 1.5 անգամ։
Եռյակը եզրափակում է 41.1%-ով թանկացած խառը կանաչին։
Իհարկե, Ազգային վնճակագրական ծառայության կողմից կազմած այս ցանկը վերին ատյանի ճշմարտություն չէ և կարող է չհամապատասխանել ընթերցողի աչքի տեսածին։ Օրինակ՝ մետրոյի վարձը 50 դրամից դարձել է 100 դրամ։ Այսինքն՝ թանկացել է ուղիղ 100%-ով։ Սակայն ցանկում հայտնվել է անհասկանալի 37.5% ցուցանիշը։
Ամեն դեպքում, համեմատության մեջ այն բավականին հետաքրքիր է։
1. Ծառայություններ վարսավիրանոցների` կնոջ մազերի գանգրացման 65.6%
2. Շարժիչի յուղ, 48.1%
3. Խառը կանաչի, 41.1%
4. Ծառայություններ նոտարական, 38.6%
5. Մետրոպոլիտենով ուղևորների փոխադրման ուղեվարձ, 37.5%
6. Ծառայություններ սառնարանի նորոգման, 35.0%
7. Կակաո, 30.2%
8. Չամիչ, 29.9%
9. Կնոջ գիշերազգեստ, 27.0%
10. Խոզի միս, 25.8%