Բաժիններ՝

Օրվա անհաջողակը. Nike-ի սեփականատերը կորցրեց 4.77 միլիարդ դոլար

Nike-ի սեփականատեր Ֆիլ Նայթին պատկանող բաժնետոմսերի գինն այսօր զգալիորեն նվազել է՝ 74-ամյա գործարարին աղքատացնելով  4.77 միլիարդ դոլարով։ Այս մասին նշվում է Forbes-ի Real Times Billionaires հավելվածում։

Նշենք, որ Ֆիլ Նայթի կարողությունը գնահատվում է 13.1 միլիարդ դոլար և նա աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում զբաղեցնում է 47-րդ տեղը։

Օրվա արդյունքներին զգալի կորուստ է ունեցել նաև amazon.com-ի սեփականատեր Ջեֆֆ Բեզոսը։ Նրա կարողությունը նվազել է 865.6 միլիոն դոլարով։

Օրվա հաջողակը Ռոբին Լին է՝ Չինաստանի ամենահարուստ մարդը։ Նրան պատկանող Baidu տեխնոլոգիական ընկերության շուկայական արժեքն աճել է՝ իր տիրոջը հարստացնելով 340.7 միլիոն դոլարով։ Նշենք, որ Ռոբին Լիի կարողությունը Forbes-ը գնահատում է 7.36 միլիարդ դոլար։

Կարդացեք նաև

Forbes11

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31