Բաժիններ՝

Կեղծ կոնյակ՝ ամանորյա սեղանների համար

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, օպերատիվ տեղեկությունների հիման վրա, Երևանում հայտնաբերել են մեծ քանակի կեղծ կոնյակներ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 20-ին, ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցները, 15-րդ թաղամասից ոստիկանություն են բերման ենթարկել Թամարա Ավետիսյանին և Լևոն Սաֆարյանին:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նրանք եղել են «Ֆոլցվագեն» մակնիշի 45 VP 045 համարանիշի ավտոմեքենայով:

Ավտոմեքենայի թափքում հայտնաբերվել է 18 շիշ 0.5 և 0.7 տարողությամբ «Արարատ», «Նաիրի», «Աղթամար» և «Ընտիր» տեսակի կոնյակներ՝ կեղծ աքցիզային դրոշմանիշերով դրոշմավորված:

Ավտոմեքենայում հայտնաբերվել է նաև պլաստմասե տարրաներ, որոնց մեջ եղել է կոնյականման հեղուկ:
Պարզվել է, որ Թ. Ավետիսյանը, 7 ամիս է իր տանը, իր որդու՝ Հայկ Իսրաելյանի հետ տան պայմաններում ապօրինի շշալցրել են կոնյակներ և իրացրել շուրջ 300 շիշ կոնյակ:

Կոնյակները դրոշմավորվել են կեղծ աքցիզային դրոշմանիշերով: Թ. Ավետիսյանը, նաև Հայկ Գալենտերյանից շուրջ 700 կեղծ աքցիզային դրոշմանիշ է ձեռք բերել` յուրաքանչյուրի համար վճարելով 100 դրամ:

Թ. Ավետիսյանն իր բնակարանում ոստիկաններին ներկայացրել է շուրջ 140 լիտր կոնյականման հեղուկ, որոնք լցված են եղել 17 հատ 0.5 և 0.7 տարողության «Նաիրի», «Աղթամար» և «Տոնական» տեսակի շշերի մեջ, որոնք դրոշմավորված են եղել կեղծ աքցիզային դրոշմակնիքներով:

Հայտնաբերվել են նաև 330 հատ 0.5 և 0.7 տարողության համար նախատեսված աքցիզային դրոշմանիշեր, և տնային պայմաններում կոնյակներ փակելու պարագաներ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ տեղեկությունների Թ. Ավետիսյանը լիտրով կոնյակը ձեռք է բերել Արմեն Ավետիսյանից՝ յուրաքանչյուր լիտրի դիմաց վճարելով 1500 դրամ:

Գ. Շամշյանը հայտնում է, որ նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ Գլխավոր դատախազություն:

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս