Բաժիններ՝

2012թ. ՀՆԱ-ն կգերազանցի 4 տրիլիոն դրամը. ֆինանսների նախարարություն

2012 թվականի վերջին համախառն ներքին արդյունքի անվանական մեծությունը կկազմի 4 տրիլիոն 50 միլիարդ դրամ։ Իսկ իրական ՀՆԱ-ի աճը նախորդ տարվա համեմատ կլինի 7.1%։ Այս մասին նշվում է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից այսօր հրապարակված հաշվետվության մեջ։

Նախարարությունը նշում է, որ ՀՀ 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսերի ֆինանսավորումը  և դրամական հոսքերի կառավարումն իրականացվել է բավականաչափ սահուն և հարթ: Բյուջետային ծրագրերն իրականացնող պետական կառավարման մարմինների կողմից ներկայացված վճարային հայտերն ամբողջությամբ ֆինանսավորվել են: 2012 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին պետական բյուջեի եկամուտները, առանց  արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող վարկային և դրամաշնորհային միջոցների,  կազմել են  841 մլրդ դրամ, ծախսերը՝ 831.6 մլրդ դրամ՝ ապահովելով տարեկան ճշտված պլանի 90.2 և 85.1 տոկոս կատարողական: Հարկային եկամուտները, պետական տուրքեր և պարտադիր սոցիալական ապահովության վճարները կազմել են 792.1 մլրդ դրամ՝ ապահովելով տարեկան ճշտված ծրագրի 90.3 տոկոս կատարողական:

ՀՆԱ իրական աճը այս տարվա հունվար նոյեմբերինկազմել է 7.5%, սակայն տարեվերջին կկազմի 7.1%։ Տնտեսական ակտիվության ցուցանիշը, ֆինանսների նախարարության կանխատեսումներով, կկազմի 7.2%։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս