«Դար 21» հեռուստաընկերությունն ամփոփել է երաժշտական տարին (լուսանկարներ)
Երեկ KAMI ակումբում հայկական երաժշտական ալիքն ամփոփեց շոուբիզնեսյան տարին: 168.am-ն արդեն տեղեկացրել էր, որ այս տարի ևս «Դար 21» հեռուստաընկերության կազմակերպած ամենամյա երաժշտական մրցանակաբաշխության մրցանակակիրներին ընտրելու են հենց շոուբիզնեսի ներկայացուցիչները;
Մրցանակաբաշխությանը մասնակցում էին հայկական շոու բիզնեսի 70 ներկայացուցիչներ, որոնք երեկ կայացած մրցանակաբաշխության ընթացքում ևս ներկա էին: Ներկայացված էր 7 անվանակարգ, այդ թվում նաև «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգը: Այսպիսով, ներկայացվող 7 անվանակարգերի 2012թ. մրցանակակիրներն են՝
Տարվա երգչուհի- Լիլիթ Հովհաննիսյան
Տարվա երգիչ- Էրիկ
Տարվա խումբ- Reincarnation
Տարվա դուետ- Հասմիկ Կարապետյան և Դեր Հովա
Տարվա հիթ- «Անիրական» Էրիկ
Տարվա տեսահոլովակ- Լիլիթ Հովհաննիսյան՝ «Թե աղջիկ լինեի»
Տարվա կատարում- Reincarnation «Աշխարհումս իմն դուն իս»
Հանդիսատեսի համակրանք- Միհրան Ծառուկյան
Նշենք, որ մրցանակները պատրաստել էր «Deem Communications» ընկերությունը, իսկ KAMI ակումբի բեմական ձևավորումը կատարել էր «Ժպիտ» ակումբը: Իսկ երեկոյի հատուկ հյուր DJ-ներն էին DJ Smoke-ը, և DJ Gor-ը: