Մեսսիի ռեկորդը դրվել է կասկածի տակ
Իսպանացի լրագրողները հայտնել են, որ գերմանացի լեգենդար հարձակվող Գերդ Մյուլերի ռեկորդը կարող է գերազանցված լինել շատ ավելի վաղ, քան դա արել է Լեո Մեսսին, ինչպես նշում է Dailypost-ը:
Զամբիայի հավաքականի և տեղի «Կաբվե Վարիորս» ակումբի նախկին հարձակվող Գադֆրի Չիտալուն 1972թ.-ին մեկ տարվա ընթացքում դարձել է 107 գոլի հեղինակ: Հետագայում Չիտալուն դարձել է հավաքականի գլխավոր մարզիչ և զոհվել է 1993թ.-ին:
Հիշեցնենք, որ Մյուլերը մեկ տարվա ընթացքում դարձել էր 85 գոլի հեղինակ, իսկ Մեսսին 2012թ-ին արդեն իր հաշվին ունի 86 գոլ:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը