
Խոշոր վթարի արդյունքում երիտասարադ զույգը տեղափոխվել է հիվանդանոց (լուսանկարներ)

Դեկտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում բախվել են Արմավիր քաղաքի բնակիչ, 58-ամյա Օգսեն Բաբախյանի վարած «Մազդա» մակնիշի 18 ԼՏ 078 համարանիշի Էջմիածին քաղաքի բնակիչ, 38-ամյա Արտյոմ Ամիրյանի վարած «Գազ-3110» մակնիշի 34 ՏV 667 համարանիշի և Էջմիածին քաղաքի բնակիչ, 23-ամյա Հարութ Պողոսյանի վարած «Վազ 2106» մակնիշի 30 ՏՍ 245 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վթարի հետևանքով Մեծամորի հիվանդանոց են տեղափոխվել «Վազ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը՝ Թալին քաղաքի բնակիչ, 21-ամյա Լիլիթ Մելքոնյանը: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին տեղեկացրել են, որ հիվանդանոց տեղափոխվածները վերջերս էին նշանադրվել: