
Սա ոչ ընդմիջում է, ոչ էլ արձակուրդ, սա աշխարհի առաջնությունն է. Տորես

«Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորեսը խոսել է Աշխարհի ակումբային առաջնության շրջանակներում կայանալիք խաղերի մասին։
«Եվրոպայում, միգուցե, այս մրցաշարի նկատմամբ մեծ չէ հետաքրքրությունը, դա է պատճառը, որ շատերը գտնում են, թե սա 2-րդական պլան կարող է մղվել մեզ համար։ Սակայն դա այդպես չէ։ Սա ոչ ընդմիջում է, ոչ էլ արձակուրդ, սա աշխարհի առաջնությունն է։
Հաճելի է այս մրցաշարին մասնակցելն ու աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելը», – Տորեսի խոսքերն է մեջբերում լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը