Բաժիններ՝

Բավարիան հաղթում է, իսկ Բորուսիան և Շալկեն` պարտվում. Բունդեսլիգա, արդյունքներ (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 16-րդ տուրում հերթական հաղթանակը տոնեց Մյունխենի «Բավարիան»: Բունդեսլիգայի այս մրցաշրջանի առաջատարն առանց լուրջ դժվարությունների մրցակցի հարկի տակ պարտության մատնեց հետնապահներից մեկին` «Աուգսբուրգին», և վաստակած 41 միավորով ամրապնդվեց առաջին հորիզոնականում: Անակնկալ պարտություն կրեց գործող չեմպիոն Դորտմունդի «Բորուսիան», որը «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում 2:3 հաշվով զիջեց «Վոլֆսբուրգին»: Պարտվեց նաև «Շալկե 04»-ը, որը վերջին շրջանում անհաջող է հանդես գալիս: Գելզենկիխենցիները 1:3 հաշվով զիջեցին «Շտուգարտին»: Վերջինս այս հաղթանակից հետո արդեն կարող է պայքարել նաև Չեմպիոններ լիգայի ուղեգրի համար:

«Աուգսբուրգ»«Բավարիա»` 0:2
Գոլեր` Թոմաս Մյուլեր (40), Մարիո Գոմես (63)


«Բորուսիա» Դ. – «Վոլֆսբուրգ»` 2:3
Գոլեր` Մարկո Ռոյս (6), Կուբա (61, 11-մ) – Դիեգո (36, 11-մ.), Նալդո (41), Դոստ (73)



«Ֆրայբուրգ»«Գրոյտեր Ֆյուրտ»` 1:0
Գոլեր` Կալիգուլի (15)
«Նյուրնբերգ»«Ֆորտունա»` 2:0
Գոլեր` Ս. Պոլտեր (27), Ֆյուլներ (90)
«Շտուտգարտ»«Շալկե 04»` 3:1
Գոլեր` Իբիշևիչ (2, 38, 61) – Մարիկա (12)

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս