Բաժիններ՝

Ռուսական առաջին ալիքը՝ հայկական մածունի մասին (տեսանյութ)

Ռուսական առաջին ալիքն իր հերթական՝ «Ապրել առողջ» հաղորդման ընթացքում անդրադարձել է հայկական մածունին: Ինչպես հաղորդման սկզբում նշում են հաղորդավարները, հայկական մածունի թեմային իրենց ստիպել է անդրադառնալ  Ռուսաստանում գործող հայկական ռեստորաններից մեկի խոհարարուհին:

Նշենք, որ Ռուսաստանում հայկական սննդին մոտենում են զգուշությամբ՝ մտավախություն ունենալով, որ հայ ազգը ոչ առողջ և կալորիաներով հարուստ սնունդ է օգտագործում:

Հայ խոհարարուհին հաղորդման կազմակերպիչներին հրավիրել է իր ռեստորան և  ապացուցել է, որ հայկական խոհանոցը հարուստ է առողջ սնունդով:

Սա դարձել է առիթ, որպեսզի ռուսական առաջին ալիքը՝ իր առողջ սննդի մասին պատմող հաղորդման շրջանակներում, անդրադառնա նաև հայկական մածունին՝ վեր հանելով նրա պատմությունն ու օգտակարությունը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս