ԵՄ-ն՝ ԼՂՀ հիմնահարցի մասին
Այսօր ԱԺ-ում ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամները հրավիրել էին մամուլի ասուլիս, որի առիթը նոյեմբերի 28-29-ին Բրյուսելում տեղի ունեցած 13-րդ նիստն էր:
Ընդունված եզրափակիչ հայտարարություններն ու առաջարկությունները ներկայացնող փաստաթուղթը պարունակում են բավական հետաքրքիր կետեր: Դրանցից առանձանցնեք մի քանիսը: Տարածաշրջանային կայունության վերաբերյալ ասվումէ հետևյալը.
«Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը համոզմունք է հայտնում, որ չիկարող որևէ այլընտրանք լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, ափսոսանք է հայտնում բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության առթիվ և ընդգծում է առկա ստատուս քվոյի շրջանակներից այն կողմ՝ դեպի անվտանգ և բարգավաճ ապագայի կառուցում ընթանալու կարևորությունը»:
Փաստաթղթում վերահաստատվել է ԵՄ-ի աջակցությոնը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահների աշխատանքաին, ինչպես նաև մադրիդյան սկզբունքների փաթեթին:
«Ամբողջությամբ աջակցում է երեք նախագահների 2011թ. մայիսի 26-ին ընդունված Դովիլի հայտարարությանը, որը հակամարտության բոլոր ծում է կողմերին կոչ է անում վճռական քայլեր ձեռնարկել հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար, ինչպես նաև աջակցում է 2012թ. հունիսի 18-ին ընդունված Լոս Կաբոսի հայտարարությանը, ԼՂ հակամարտությանը, ԼՂ հակամարտության կարգավորման համատեքստում ընդգծում է հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու կարևորությունը, որպես կարևոր քայլ դեպի խաղաղության համապարփակ համաձայնագրի կնքում, որը կապահովի հարատև և կայուն խաղաղություն, նաև ընդգծում է բարենպաստ պայմաններ ստեղծելու կարևորությունը՝ ապագայում իրավական պարտադիր ուժ ունեցող ազատ կամարտահայտման միջոցով ԼՂ վերջնական կարգավիճակի որոշման համար»,- ասված է փաստաթղթի մեջ:
Ընդ որում՝ այս փաստաթղթում դատապարտվել է Ադրբեջանի նախագահի որոշումը, որով ներում է շնորհվել ԵՄ անդամ երկրի դատարանների կողմից դատապարտված մարդասպան Ռամիլ Սաֆարովին:
«Խորը մտահոգություն է հայտնում Սաֆարովին՝ Ադրբեջանի արտահանձնելուցհետո վերջինիս հերոսացման կապակցությամբ, համարում է, որ այս քայլը ոչ միայն հակասում է միջազգային իրավունքին, այլև նպաստւմ է, տարածաշրջանում լարվածության հետագա աճին, սրելով անարդարության զգացումը, դատապարտում է նման ցանկացած սադրանք, որն էլ ավելի կմեծացնի լարվածություն առանց այ էլ լարված ու փխրուն իրավիճակում»,- նշվում է ԵՄ-Հայաստան խոհրդրանական համագործակցության հանձնաժողովի նիստի եզրափակիչ-առաջարկությունների փաստաթղթում: