
Այժմ ինձ ողջ թիմը նյարդայնացնում է. Անչելոտի

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Ֆրանսիայի առաջնության 15-րդ տուրում «Նիցայից» կրած պարտությունից (1։2) հետո խիստ քննադատության է արժանացրել իր թիմի ֆուտբոլիստներին։
«Ֆուտբոլիստներն ագրեսիվության և պատասխանատվության զգացման պակաս ունեն։ Ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ նրանք ամբողջովին չեն կենտրոնացել ակումբի ապագայի վրա։ Վերջին 5 տուրում մենք ընդամենը 4 միավոր ենք վաստակել, ինչը պարզապես վատ արդյունք է մի թիմի համար, որը պայքարում է չեմպիոնության համար։
Ես կխոսեմ ակումբի ղեկավարության հետ, և միգուցե մենք ծայրահեղ որոշումներ կկայացնենք թիմի հետ կապված։ Այժմ ինձ ողջ թիմը նյարդայնացնում է», – Անչելոտիի խոսքերն է մեջբերում France Football-ը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը