
Էդվարդ Նալբանդյանին լարված օրեր են սպասում

Դեկտեմբերի 4-ին Թուրքմենիայի մայրաքաղաք Աշգաբադում տեղի կունենա ԱՊՀ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստը:
2013թ. ԱՊՀ տարածքում հայտարարված է բնապահպանության տարի, և ԱԳ նախարարների խորհրդի այս նիստը տեղի է ունենալու Բնապահպանական և շրջակա միջավայրի պահպանության տարի խորագիր ներքո:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-7-ը Դուբլինում տեղի է ունենալու ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների 19-րդ հավաքը, և հնարավոր է, որ ԱՊՀ անդամ երկրների ԱԳ նախարարները հավաքվում են Աշգաբադում, Դուբլինում ընդհանրական տեսակետ ներկայացնելու համար: