
Ինձ հաճույք է պատճառում հաղթանակը կասկածելի 11 մետրանոցով. Բերլուսկոնի

«Միլանի» սեփականատեր Սիլվիո Բերլուսկոնին մեկնաբանել է «Յուվենտուսի» դեմ հաղթանակը, որի ժամանակ միլանցիները խաղի միակ գոլը խփել էին մրցավարի կողմից սխալմամբ նշանակված 11 մետրանոցի միջոցով:
Բերլուսկոնին չի թաքցրել, որ իրեն դուր է եկել նման 11 մետրանոց տուգանային հարվածի նշանակումը:
«Կասկածելի 11 մետրանո՞ց: Ինձ հավելյալ հաճույք է պատճառում, որ նման 11 մետրանոցի օգնությամբ հաղթեցինք «Յուվենտուսին»:
Կարծում եմ` ֆուտբոլիստներն այս մրցաշրջանում առաջին անգամ հասկացան, թե ինչ է նշանակում խաղալ «Միլանում»: Միգուցե ես էլ օգնեցի նրանց»,-նշել է Բերլուսկոնին:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը