Բաժիններ՝

«Գոմեշի մսի» գործով ձերբակալել են ՊՆ օրեր առաջ աշխատանքից ազատված աշխատակցին

168.am-ի տեղեկություններով, հայտնի «գոմեշի մսի» գործով ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի տնտեսագիտական վերլուծության և գնումների փաստաթղթերի ձևակերպման վարչության այլևս նախկին պետ Վարդան Թունյանը:

168.am-ի հետ զրույցում ՊՆ քննչական բաժնի հասարակայնության հետ կապերի ղեկավար Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ այդ հարցով պետք է դիմել ՊՆ քննչական բաժնի հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանին, սակայն վերջինս չի պատասխանում մեր հեռախոսազանգերին:

Նորից զանգահարեցինք Արծրուն Հովհաննիսյանին՝ տեղեկացնելով, որ Մ. Սարգսյանը չի պատասխանում հեռախոսազանգերին, և այս լուրի հավաստիությունը որտեղի՞ց պետք է մենք ճշտենք: Ա. Հովհաննիսյանը դարձյալ կրկնեց, որ ինքն իրավասու չէ այդ հարցին պատասխանել: Միայն հավելեց, որ Վարդան Թունյանն օրեր առաջ ազատվել է աշխատանքից, քանի որ «բարեփոխումներ են իրականացվել նախարարությունում և այդ հաստիքը կրճատվել է»:

Հիշեցնենք, որ նույն գործով սեպտեմբերի 3-ին ձերբակալվել է նաև Կապանի մսի կոմբինատի նախկին տնօրեն Ալբերտ Օհանջանյանը: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով` խոշոր չափերով խարդախություն անելու համար: Նշենք նաև, որ քրգործը հարուցվել է բանակին տավարի մսի փոխերն գոմեշի միս մատակարարելու առնչությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս