![](/banners/BeFunky-design.jpg)
Ռեալը պարտվում է Բետիսին (տեսանյութ)
![](https://168.am/wp-content/uploads/2012/11/2012-11-24T220614Z_433030074_GM1E8BP0GSH01_RTRMADP_3_SOCCER-SPAIN.jpg)
Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվեց «Բետիսին» և տուրի ավարտին կարող է 11 միավորով զիջել «Բարսելոնային»:
Թեև Մոուրինյոյի սաներն ամբողջ խաղի ընթացքում տարածքային և խաղային ակնհայտ առավելություն ունեին, այս երեկո մադրիդցիների գրոհներին չէր բավականացնում սրությունը, իսկ «Բետիսը» հրաշալի օգտագործեց իր առաջին իսկ պահը. 17-րդ րոպեին Բենյատը, ինչպես պարզվեց հետագայում, խփեց իր թիմի հաղթական գոլը:
Այսպիսով, «արքայական» ակումբը չափազանց կարևոր միավորներ կորցրեց և, եթե վաղը «Բարսելոնան» հաղթի «Լևանտեին», ապա 11 միավորի առավելություն կունենա «Ռեալի» նկատմամբ: Նշենք, որ «Բետիսը» վաստակած 22 միավորով հավասարվեց 4-րդ տեղում ընթացող «Մալագային»:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը