Ես սատարում եմ Արման Սահակյանին. Սամվել Բալասանյան

Մի քանի օր առաջ galatv.am-ին հայտնի դարձավ, որ Գյումրու քաղաքապետ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը դեկտեմբերի 2-ին տեղի ունենալիք պատգամավորի ընտրությունների ժամանակ սատարելու է թիվ 35 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու, ՀՀԿ-ական Արման Սահակյանին: Ս. Բալասանյանի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանը լրատվամիջոցների հետ զրույցում մեկնաբանել է, թե ինչու է ԲՀԿ-ական  Բալասանյանը որոշել ՀՀԿ թեկնածուին ստարել, սակայն ինքը՝ Սամվել Բալասանյանը, խուսափում էր բացատրել, թե որն է պատճառը, որ ՀԱԿ-ԲՀԿ նման հարաբերությունների փուլում ինքը որոշեց սատարել ՀՀԿ-ական թեկնածուին, այն դեպքում, երբ նույն ընտրատարածքում թեկնածու ունի նաև ՀԱԿ-ը՝ ի դեմս Մուրադ Գրիգորյանի:

Այսօր galatv.am-ի թղթակիցը այդ հարցի պատասխանը ճշտել է Գյումրու քաղաքապետ Ս. Բալասանյանից, ով մասնակցում էր Գյումրիում Ուկրաինայի պատվո հյուպատոսարանի բացման հանդիսավոր արարողությանը:

«Ես իմ խոսքը ասել եմ, և դա շատ կարևոր է ինձ համար, որովհետև նա (նկատի ունի Արման Սահակյանին) շարունակելու է այն ծրագրերը, որոնք ես արդեն իսկ փոխանցել եմ իրեն: Դա 16 համայնքների հետ կապված ծրագրեր  են, և Գյումրու հետ կապված ծրագրերը  նա՝ Արման Սահակյանը, խոստացել է, որ անպայման կկատարի, որովհետեւ աշխատատեղեր է պետք ստեղծել եւ ես կարեւորում եմ, որպեսզի բոլորս ակտիվ մասնակցություն ունենանք եւ մեր ձայնը տանք Արման Սահակյանին»,-ասաց Սամվել Բալասանյանը:

Հարցին՝ «իսկ կուսակցության հետ քննարկեցի՞ք, որ…», Ս. Բալասանյանը ընդմիջել է եւ արագորեն պատասխանել է. «Էդ էլ դուք հստակեցրեք կուսակցության հետ»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Իրանի ազգային անվտանգության և պաշտպանության հարցերը ոչ մի դեպքում չպետք է քննարկման առարկա դառնան: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչ Ալի Մոհամադ Նայինին։«Ազգային անվտանգությունը, պաշտպանությունն ու ռազմական հզորությունը Իրանի «կարմիր գծերի» թվում են, որոնք ոչ մի դեպքում չի կարելի քննարկել և որոնց շուրջ չի կարելի պայմանավորվել», – նրա խոսքերը մեջբերում են մերձավորարևելյան լրատվամիջոցները:Ավելի վաղ IRNA գործակալությունը, վկայակոչելով Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Իսմայիլ Բաղայիին, հաղորդել էր, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա ապրիլի 19-ին Օմանի մայրաքաղաք Մասկատում:Ապրիլի 12-ին իրանական և ամերիկյան պատվիրակությունները խորհրդակցությունների առաջին փուլն են անցկացրել Օմանի մայրաքաղաքում։ Ըստ կողմերի՝ բանակցություններն անցել են կառուցողական և դրական մթնոլորտում։