Լևոն Արոնյանն արժանացավ «Տարվա մարդ» մրցանակին

«Դե ֆակտո» հասարակական-քաղաքական ամսագրի «Տարվա մարդ» մրցանակն այս տարի հանձնվեց շախմատիստ, միջազգային գրոսմայստեր Լևոն Արոնյանին:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լևոն Արոնյանը խոստովանեց, որ իր համար շատ հաճելի է, որ այս մրցանակին արժանանում է հենց շախմատիստը: «Շատ գեղեցիկ մրցանակ է: Ես մեծ ցանկություն ունեմ, հույս ունեմ, որ մինչև տարվա վերջ կկարողանամ նոր խաղով արդարացնել այս նվերը»,- ասաց Լ. Արոնյանը:

Նշենք, որ անցած տարիներին «Տարվա մարդ» մրցանակին են արժանացել երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԲՀԿ ռաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը և այլք:

Ինչ վերաբերում է դեկտեմբերի 1-ին Լոնդոնում կայանալիք London Chess Classic մրցաշարին, Արոնյանը ասաց, որ իր համար կարևորը է այս անգամ լավ հանդես գալ, քանի որ այս մրցաշարում երբևէ հաջողություններ չի գրանցել:

Կարդացեք նաև

«Երբեք չեմ հաղթել այս մրցաշարում, այն լավագույններից է, անպայման պետք է ամեն ինչ անեմ, որ հաղթանակ տանեմ»,-ընդգծեց Արոնյանը՝ հավելեվ, որ մրցաշարում իր համար հիմնական մրցակիցն է նորվեգացի Մագնուս Կարլսենը:

Միջազգային գրոստմաստերը լրագրողների խնդրանքով անդրադարձավ նաև իր մոր` Սեդա Ավագյան-Արոնովայի` իր մասին գրած գրքի հրատարակմանը, որի շնորհանդեսը հիշեցնենք, տեղի էր ունեցել նոյեմբերի 23-ին: «Ինձ համար շատ հաճելի էր, որ նման հարգանք էր ցուցաբերվել մայրիկիս աշխատանքի դիմաց: Գիրքը շատերին կհետաքրքրի: Այստեղ նկարագրված է մարզիկի կյանքը մայրիկի աչքերով: Գրքում տպագրված դրվագներից շատերը ինքս էլ չէի հիշում և այս առոմով ինձ համար էլ շատ հաճելի ու հետաքրքիր էր»,- նշեց Արոնյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս