Կրակել են Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցների ուղղությամբ. Ժողովուրդ
««Ժողովուրդի» լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` նոյեմբերի 21-ին արտառոց դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին: Մի տղամարդ կրակել է Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցների ուղղությամբ: Պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը (Կրակեմ Հրաչ) մեզ հետ զրույցում հաստատեց լուրը»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու մեջբերում Հարությունյանի խոսքը.
«Մեր աշխատակիցները երեկ գիշեր, օդանավակայան գնալու ճանապարհին` կոնյակի գործարանի ճանապարհի վրա են եղել, և մի համընթաց մեքենա է եկել, որի միջից կրակել են մեր մեքենայի վրա` մեր ծառայության մեքենայի: Պարզվել է, որ այդ վարորդն Էջմիածնի բնակիչ է, որը հենց մեքենայի միջից կրակել է մեր մեքենայի ուղղությամբ: Ոստիկանությունը տեղյակ է, և շատ օպերատիվ էլ աշխատել են, իսկ հանցագործն էլ արդեն հայտնաբերվել է»,- նշել է ՊՊԾ պետը: