Բաժիններ՝

Այս ձմեռ գյուղմթերքն էժան չի լինի

Ջերմատներում աճեցված գյուղմթերքն, արդեն 20 օր է, ինչ վաճառվում է տեղական շուկաներում: Այս մասին  տեղեկացանք Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի Գրիբոյեդով գյուղի բնակիչ Հայկ Թևոնյանից: Ըստ Հայկ Թևոնյանի, այս ձմեռ  ակնկալվում է գյուղմթերքը վաճառել միջին և միջինից բարձր գնով:

«Եթե այսօր շուկայում ինչ-որ մթերք վաճառվում է, ասենք՚ 500 դրամով, ապա, անկասկած, դեկտեմբերի վերջերին գինն առաջարկվող ներկայիս գնի կեսի չափով կբարձրանա: Այսօրվա շուկայական գները հիմնականում եղանակային պայմաններից են կախված: Եղանակը վատն էր, շատ գյուղատնտեսներ չկարողացան իրենց բերքը հասցնել շուկա: Ապրանքի քչությունն էլ ձևավորեց այսօրվա շուկայական գինը»,- ասաց գյուղատնտեսը:

Նշենք, որ դեկտեմբեր ամսից հետո, երբ արդեն վերջանում են տեղի գյուղատնտեսների անձնական օգտագործման սառնարաններում պահված մթերքի պաշարները, ինչպես նաև ջերմատներում աճեցված գյուղմթերքի քանակի մեծ մասը, սկսվում է գյուղմթերքի ներկրումը հարևան Թուրքիայից և Պարսկաստանից:

Ըստ Հայկ Թևոնյանի, մինչ կներկրեն անհրաժեշտ գյուղմթերքը, տեղի գյուղացին արդեն որոշ չափով իրացրած կլինի իր բերքի հիմնական ծավալը, ուստի ներկրմամբ պայմանավորված՝ էժանացումներ չեն սպասվի:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս