ՀԱԿ ներկայացուցիչ Մուրադ Գրիգորյանի համար պարզ չէ՝ ԲՀԿ-ն ում է սատարում (տեսանյութ)
Դեկտեմբերի 2-ին թիվ 35 ԸԸՀ լրացուցիչ ընտրություններում երկու թեկնածու կմրցեն պատգամավորի մանդատի համար՝ ՀՀԿ-ական Արման Սահակյանն ու ՀԱԿ Գյումրու համակարգող Մուրադ Գրիգորյանը:
Ընդ որում, երկու թեկնածուն էլ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում կրկին մրցում էին միմյանց դեմ՝ Գյումրին ընդգրկող թիվ 34 ընտրատարածքում, որտեղից պատգամավոր ընտրվեց ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը: Ներկայիս քաղաքական ակտիվ բանակցությունների ֆոնին ուշագրավ էր ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի հայտարարությունn այն մասին, որ տվյալ ընտրատարածքում իրենք սատարելու են Արման Սահակյանի թեկնածությունը:
galatv.am