Անունն ասա

«Հատուկ չեմ ուսումնասիրել, թե ո՞վ ինչքան ճորտ ունի, հողակտոր ունի, բայց, որ նրանց, այո՛, կարելի է դասել ֆեոդալների շարքը` միանշանակ է: Եթե նրանք պաշտոնապես ճորտեր չունեն, ապա հաստատ ճորտացված մարդիկ կան, ովքեր օգտագործվում են ընտրությունների ժամանակ»,- մեր թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը` ի պատասխան հարցի, թե ֆեոդալներ տեսնո՞ւմ է իր գործընկերների շարքում:

Այդուհանդերձ, նա հրաժարվեց որևէ անուն նշել` ասելով.

«Ինձ թվում է` բոլորն էլ գիտեն: Օրենքից դուրս, բիզնես ծավալող, քրեական տարրերի հետ համագործակցող պատգամավորները միանշանակ ֆեոդալականացրել են հողերը, ճորտացրել այն ժողովրդին, որոնք գտնվում են իրենց տիրապետության տակ»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս