ՀՀԿ-ն` ԲՀԿ-ին. «ՀՀԿ-ն կողմնակից է այն թեկնածուներին, ովքեր վառոդի ծխից չեն փախչի»

ՀՀԿ-ն կողմնակից է այն թեկնածուներին, ովքեր վառոդի ծխից չեն փախչի: Այս մասին Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` արձագանքելով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի հավանական առաջադրմանը:

Հարցին, թե Վարդան Օսկանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Գագիկ Ծառուկյանը առաջարկել է Վարդան Օսկանյանի թեկնածությունը, իսկ կուսակցությունը` Գագիկ Ծառուկյանի,  Դուք նախագահական ընտրություններում Գագիկ Ծառուկյանի՞ն, թե՞ Վարդան Օսկանյանին կցանկանայք ձեզ մրցակից տեսնել, Գալուստ Սահակյանը պատասխանել է:

«Ալվարդ Պետրոսյանը երեկ շատ դիպուկ հայտարարություն արեց: Մենք կողմնակից ենք այն թեկնածուներին, ովքեր վառոդի ծխից չեն փախչի»:

Հարցին, թե՝ «վառոդի ծուխ» ասվածի մեջ ինքնին սպառնալիք կար, ի՞նչ ծխի մասին է խոսքը, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանել է.

Կարդացեք նաև

«Վառոդի ծխի: Պատերազմող երկրի նախագահը պետք է պատրաստ լինի այդ մեծ պատասխանատվությունը վերցնելու»:


Տեսանյութեր

Լրահոս