Բաժիններ՝

Իտալական «Vogue» ամսագրի հայտարարած դիզայներական մրցույթի առաջին փուլն ավարտվեց

Իտալական «Vogue»-ի և «MUUSEi» օնլայն խանութի նախաձեռնած մրցույթի առաջին փուլը երեկ ավարտվեց: Մրցույթին մասնակցում էր նաև հայազգի դիզայներ Վահան Խաչատրյանը:

Նշենք, որ դիզայների՝ այս մրցույթում հաղթելը նրան թույլ կտա իրականացնել իր հավաքածուի արտադրանքը և վաճառքը՝ ունենալով վերոնշյալ ամսագրի աջակցությունը:

Հաջողության դեպքում հայ դիզայները միջազգային շուկայում առաջին անգամ կներկայացնի հայկական ապրանքանիշ: Երեկ՝ նոյեմբերի 20-ին, մրցույթի առաջին մասի ավարտին, դիզայները ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով բոլոր իրեն քվեարկողներին:

«Մրցույթի առաջին մասն ավարտվեց: Նոյեմբերի 22-ին հայտնի կդառնա եզրափակիչ փուլ անցած 10 դիզայներների անունները: Պրոֆեսիոնալ ժյուրին կընտրի հաղթողին, և արդյունքները կհայտարարվեն դեկտեմբերի 10-ին: Ես ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ոչ միայն քվեարկել են, այլև օգնել են տարածել իմ՝ մրցույթին մասնակցելու փաստը ողջ ֆեյսբուքով: Շատ հպարտ եմ, որ, անկախ նրանից, թե հայերն ինձ ճանաչե՞լ են, թե՞ ոչ, համախմբված քվեարկել են ինձ համար: Ուրախ եմ, որ ունեմ այսպիսի ընկերներ: Շատ զգացված եմ բոլորիդ աջակցությունից: Շնորհակալություն»,- գրել է Վահան Խաչատրյանը:

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս