Բաժիններ՝

Ամենայն հավանականությամբ՝ Ֆլորա Մարտիրոսյանի դին կտեղափոխեն Հայաստան

Դեռևս վերջնականապես չի հստակեցվել, թե որտեղ պետք է տեղի ունենա ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի հուղարկավորությունը՝ Հայաստանո՞ւմ, թե՞ ԱՄՆ-ում:

Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ-ում մահացել է Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի հիմնադիր, «Artists for Peace» բարեգործական կազմակերպության հիմնադիր, «Never Again» մշակութային շարժման նախաձեռնող, հայտնի ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանը:

168.am-ի աղբյուրների հաղորդմամբ՝ այս կապակցությամբ ՀՀ-ում ստեղծվել է կառավարական հանձնաժողով, որի ներկայացուցիչներն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանն այս հարցը քննարկում են երգչուհու ընտանիքի՝ զավակների և ամուսնու հետ:

Նշենք, որ Ֆլորա Մարտիորսյանի ամուսինը՝ Հրահատ Գևորգյանը առողջական խնդիրներ ունի և ԱՄՆ-ում նա գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Կարդացեք նաև

Ուստի որոշ խնդիրներ հստակեցնելուց հետո կորոշվի, թե որտեղ տեղի կունենա սիրված երգչուհու հուղարկավորությունը:

Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ամենայն հավանականությամբ, երգչուհու մարմինը կտեղափոխեն Հայաստան, որպեսզի սիրված երգչուհուն վերջին հրաժեշտը տալու հնարավորություն ունենա նաև հայ ժողովուրդը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս