
Apple-ը բջջային սոցկայք է գնել

Color բջջային սոցկայքը, որը նախատեսված է տեքստային հաղորդագրությունների, տեսանյութերի և լուսանկարների փոխանակման համար արդեն պատկանում է Apple ընկերությունը, քանի որ վերջինս գնել է Color Labs-ը, որին և պատկանում էր այն: Այս մասին հայտնում է TechCrunch-ը:
Գործարքի մասին,սակայն, հայտնի է դարձել դատական վեճերից հետո միայն, այն ժամանակ, երբ Color Labs-ի հիմնադիրներից մեկը ընկերության ներկայիս տնօրենին դատի է տվել` աշխատողներին վախեցնելու և նրանց ստորացնելու համար:
TechCrunch տվյալներով՝ Color Labs-ի գնման արժեքը է 7 մլն դոլար է։
Տեղեկացնենք, որ Color սոցկայքը գործարկվել է 2011թ.։