Բերան և աչք կարելը՝ շանտա՞ժ

Քիչ առաջ ԱԺ-ում  Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը՝ անդրադառնալով Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակին՝ ասաց, որ ինքը երեկ գնացել է քրեակատարողական հիմնարկ, հանդիպել է բերանը և աչքը կարած դատապարտյալին:

«Հերթական անգամ հանդիպում ես բերանը և աչքերը կարած մեր համաքաղաքացուն և հասկանում, որ  իր խնդիրները լուծելու միջոց, մեթոդ է դարձել»,- նշեց Կ. Անդրեասյանը, ում խոսքով՝ դատապարտյալն իրեն ասել է, որ ինքը խոսել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ, և խնդիրը լուծվել է:

«Այսինքն՝ ես հասկանում եմ, որ այդ մարդը, ունենալով կամ չունենալով որոշակի խնդիրներ, որովհետև կան նաև ադմինիստրացիայի վկայակոչումներ, որ այդ մարդը խնդիր չունի, ուղղակի իր անձնական շահերը շանտաժի ճանապարհով՝ աչքը կամ բերանը կարելը, կարող է լինել որպես շանտաժ, փորձում է լուծել,- ասաց ՄԻ պաշտպանը՝ ավելացնելով,- Արտակը, որը կարել էր բերանը՝ շանտաժի՞ստ է, թե՞ կոնկրետ խնդիր ունեցող մարդ, որը ձև է գտել իր հարցերը լուծելու»:

Բանախոսի ասելով՝ հարց է առաջանում, թե ինչո՞ւ են նման շանտաժների դիմում, և ինքը մինչ Արտակի հետ հանդիպումը, հանդիպել է ադմինիստրացիայի հետ:

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ մեր առօրյա կյանքում էլ շատ են խնդիրները, հակաօրինական երևույթները, որոնք տասնապատկավում են նման փակ հաստատություններում: «Եվ բոլոր այն դրսևորումները, որոնք մենք ունենք, փոխանցվում են քրեակատարողական հիմնարկներ, իսկ այնտեղից էլ այդ վարակը նորից վերադառնում է: Քրեական օրենքներով ապրող բանտերում այդ վարակը պահպանվում, զարգանում և փոխանցվում է մեր զորամասեր, ֆիլմեր, մեր հասարակության բոլոր էլեմենտներ»,- ասաց Կ. Անդրեասյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս