Դեսպանատան աշխատակիցը վրաերթի է ենթարկել մեծահասակ կնոջը

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 7:00-ի սահմաններում, Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ Սունդուկյանի թատրոնի դիմաց, «Նիսան» մակնիշի 03 Т 011 AM համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես վրաերթի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մեծահասակ կին է եղել, որին տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն՝ ծայրահեղ ծանր վիճակում: Վարորդը՝ 30 ամյա Նիկոլայ Նատալինը, փախուստի չի դիմել: Վերջինս ՀՀ ում ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոի խոհարարն է:

Վրաերթի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվելու է ՃՈ հատուկ պահպանման տարածք: Այս պահին ոստիկանությունը փորձում է պարզել վրաերթի ենթարկված կնոջ ինքնությունն ու բնակության վայրը:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Տեսանյութեր

Լրահոս