«Գագիկ Ծառուկյանը նույն մակարդակի վրա չէ, ինչ Իվանիշվիլին էր ընտրություններից առաջ». Թոմաս դե Վաալ
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում դե Վաալը համոզմունք է հայտնել, որ առաջիկա նախագահական ընտրություններում գործող նախագահը Հայաստանում կվերընտրվի. «Չեմ կարծում, թե Սերժ Սարգսյանը լուրջ մրցակից ունի: Ես չեմ տեսնում պարոն Իվանիշվիլիի հայկական տարբերակը: Գագիկ Ծառուկյանը նույն մակարդակի վրա չէ, ինչ Իվանիշվիլին էր ընտրություններից առաջ»:
Փորձագետի կարծիքով, Սերժ Սարգսյանը, նախագահի պաշտոնում վերընտրվելու դեպքում, կփորձի քայլեր ձեռնարկել Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ:
«Լեռնային Ղարաբաղի խնդիրը, սակայն, շատ բարդ փուլում է: Չեմ կարծում, որ մոտ ապագայում երկու նախագահներն իրական առաջընթաց գրանցեն համակամարտության լուծման հարցում: Խնդիրն արտաքին քաղաքականությանն է վերաբերում, բայցև մեծ ազդեցություն ունի ներքաղաքական միջավայրի վրա»:
Անդրադառնալով Վրաստանում կայացած ընտրություններին` նա ասել է, թե դրանք «արմատապես տարբերվում են տարածաշրջանի մյուս ընտրություններից».