ՀԱԿ-ը սպասում է Սամվել Բալասանյանի հայտարարությանը

Ինչպես հայտնի է՝ Գյումրիի ԲՀԿ տարածքային կառույցը որոշել է թիվ 35 ընտրատարածքում սատարել ՀՀԿ կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու, ՀՀԿ-ական Արման Սահակյանին: Այսօր առավոտյան լուրեր էին տարածվել, որ այսօր կամ վաղը համապատասխան հայտարարությամբ հանդես է գալու Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

ՀՀՇ վարչության նախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը վերջերս համոզմունք էր հայտնել, թե ԲՀԿ-ն թիվ 35 ընտրատարածքում սատարելու է ՀԱԿ թեկնածու Մուրադ Գրիգորյանին:

Այսօր 168.am-ի հետ զրույցում այս առնչությամբ Արամ Մանուկյանն ասաց.

«Երբ Սամվել Բալասանյանը պաշտոնապես կհայտարարի այս մասին՝ նոր կխոսենք: Ես պարզապես հույս եմ հայտնել, որ ԲՀԿ-ն կսատարի ՀԱԿ-ի թեկնածուին: Հույս ունեմ, որ քաղաքական ուժերը կսատարեն Մուրադ Գրիգորյանին»,- ասաց նա:

Կարդացեք նաև

Նաև հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս կբացատրեք, որ հարյուր տոկոսանոց համասնական ընտրակարգին անցում կատարելուն կողմ լինելու հետ մեկտեղ, ՀԱԿ-ը Գյումրիում մեծամասնական ընտրակարգով թեկնածու է առաջադրում, Արամ Մանուկյանը պատասխանեց. «Մենք կողմ են օրենքի փոփոխությանը և որ պահից կարողանանք փոխել օրենքը, բնականաբար, այդ ժամանակ կառաջադրենք միայն համամասնական թեկնածուներ: Այս պահին գործում է նաև մեծամասնական ընտրակարգը. խաղի կանոններն առայժմ այսպիսին են»:

Հիշեցնենք, որ Գյումրու թիվ 35 ընտրատարածքում առաջադրված թեկնածուներն են ՀՀԿ-ից Արման Սահակյանը և ՀԱԿ-ից Մուրադ Գրիգորյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս