Բաժիններ՝

Բոզոյանին տեղափոխել են հիվանդանոց

Այսօր հայտնի «փուչիկների գործով» միակ ամբաստանյալ, 1 տարով դատապարտված Սերոբ Բոզոյանի կինը` Մարինե Բոզոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այսօր առավոտյան իր ամուսնուն տեղափոխել են Երևանի Ֆարանջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն:

Մ. Բոզոյանի խոսքով` ամուսինն առայժմ անալիզներ է հանձնում, որից հետո կորոշվի` վիրահատելո՞ւ են նրան, թե՞ ոչ: «Ընդհանուր վիճակը` ո՞նց պիտի լինի: Պրիստուպն անցել ա հիմա, բայց պիտի վիրահատվի` միապարկն են վիրահատելու: Չնայած հիմա պրիստուպներն անցել են, բայց իր մոտ էդպես ա` մի երկու ամիս կարող ա վատ լինի, մի երկու ամիս` լավ: Ու դա հիմք չի տալիս իր վիճակի լավացման համար»,- ասաց Մ. Բոզոյանը:

Մարինե Բոզոյանից նաև հետաքրքրվեցինք՝ արդյոք կարողացան վարկով գումար վերցնել՝ Սերոբ Բոզոյանին վիրահատելու համար: Պարզվեց՝ ոչ: Նրա ասելով` բանկերն իրենց վարկ չտվեցին, քանի որ չունեին համապատասխան գրավը` ոչ ոսկի, ոգ ավտոմեքենա:

«Մեզ վարկ չտվեցին, բայց գտնվեցին բարի մարդիկ, ովքեր օգնեցին վիրահատության ծախսերը փակելու համար»,- նկատեց կինը` նշելով, որ երեկ այսօր դիմել են Վերաքննիչ դատարան` բողոքարկելով դատավճիռը:

Կարդացեք նաև

Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունեք Վերաքննիր դատարանից, արդյոք հնարավո՞ր է կանխատեսելի նոր ընթացք` Մ. Բոզոյանը պատասխանեց. «Վերև Աստված»»» Ի՞նչ իմանամ»:

Իսկ հարցին, թե իր հորդորները ամուսնուն` գնալ պատմել ճշմարտությունը, արդյո՞ք Սերոբ Բոզոյանն ընդունել է, ի վերջո` նա կասի այն, ինչ կատարվել է իրականում, Մարնե Բոզոյանը պատասխանեց. «Որ արդեն գործն արված ա, ի՞նչ պիտի ասվի: Դե հիմա դիմել ենք Վերաքննիչ, տեսնենք` ի՞նչ կլինի: Ինքը հիմա լավ չի, հիվանդանոցում ա, բայց ես ոչ մի հույս էլ չունեմ ոչ մի կողմից… Չգիտեմ` ի՞նչ կլինի: Ճակատին ի՞նչ գրած ա` էդ էլ կլինի»:

Ինչ վերաբերում է իրենց երեխաների հոգեվիճակին, կինն ասաց. «Երեխաները դեռ չեն պատկերացնում կատարվածը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս