Քոչարյանի գաղափարները պետք է ողջունել, բայց պետք է հիշել, որ նա նախկին նախագահն է. Ռիչարդ Կիրակոսյան

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանն, այսօր մամուլի ասուլիսում՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահական ընտրություններին և դրանց հնարավոր ազդեցության ՀՀ առաջիկա նախագահական ընտրությունների վրա, ասաց, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները շատ մրցակցային էին, իսկ փետրվարին կայանալիք հայաստանյան ընտրությունները կլինեն ամերիկյան ընտրությունների ճիշտ հակառակը:

«Այլ կերպ ասած` Հայաստանի ընտրությունները չեն լինի մրցակցային, բայց ընտրությունների համար ամենամեծ փորձությունը կլինի ընտրական գործընթացի ընթացքը»,- ասաց նա` նշելով, որ, ի տարբերություն ԱՄՆ-ի, Հայաստանն ընտրությունները մրցույթ են անձերի, ոչ թե քաղաքականությունների և գաղափաների:

Իսկ 168.am-ի հարցին` ի՞նչ կարծիք ունեք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարության վերաբերյալ, ըստ որի՝ մեծամասնական պատգամավորական ընտրակարգը նպաստում է ֆեոդալիզմի տարածմանը, փորձագետը պատասխանեց.

«Ընդհանրապես շատ հետաքրքիր է, որ նախկին նախագահ Քոչարյանը շատ լավ է տեղյակ օլիգարխների հիմնախնդրից, որովհետև, դժբախտաբար, հենց Քոչարյանի կառավարման տարիներին օլիգարխիկ համակարգն այդքան հզորացավ: Կարծում եմ` նախկին նախագահ Քոչարյանի գաղափարները պետք է ողջունել, բայց պետք է հիշել, որ նա նախկին նախագահն է: Ինչպես, օրինակ, ԱՄՆ-ում նախկին նախագահներ Քլինթոնը կամ Բուշը իրավունք ունեն արտահայտելու իրենց կարծիքը, բայց ներկայիս նախագահն է, որ իրականացնում է երկրի կառավարումը»:

Կարդացեք նաև

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս