ԵԿՄ շենքի ետնամասի ջրանցքում տղամարդու դի է հայտնաբերվել

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, Ոստիկանության կենտրոնական բաժին քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց 2-րդ նրբանցքի մոտով անցնող ջրատարում՝ Արտաշատյան ջրանցքի Երևանյան ԳԷՍ-ի տարածքում (ԵԿՄ վարչության ետնամաս), 40-45 տարեկան տղամարդու դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարարական ծառայության հրշեջ փրկարարները, ովքեր փորձում են հատուկ ճոպանների միջոցով դին դուրս բերել ջրատարից:

Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ կենտրոնականի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ: Տեղում են նաև Երևանի ոստիկանապետի օպեր գծով տեղակալ Արտակ Կարապետյանը և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Ռոման Կիրակոսյանը:

Արդեն դեպքի վայր է ժամանել դատական բժիշկը: Թե ինչն է եղել մահվան պատճառը, պարզ կլինի դատաբժշկի փորձաքննությունից հետո: Այս պահին ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ քննչական միջոցառումներ՝ պարզելու համար դիակի ինքնությունը: Ժամանել են նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության կենտրոնական քննչական բաժնի խումբը:

Կարդացեք նաև

shamshyan.com

Տեսանյութեր

Լրահոս