Որքան կվաճառվեն քաղաքական ուժերը քաղաքական առևտրում

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն այսօրվա ասուլիսում՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ քաղաքական ուժերը չեն հայտնում իրենց մասնակցության ձևաչափի մասին, ասաց.

«Ոչ հստակ իրավիճակը և անորոշությունները գալիս են նրանից, որ մեզ, մոտ դասական իմաստով, չկա քաղաքական դաշտ, քաղաքական կուսակցությունները պետք է ասոցացվեն քաղաքականության հետ, իսկ գործող որևէ կուսակցություն կապ չունի քաղաքականության հետ, այլ գործ ունեն կոնյուկտուրայի հետ»:

Ավելին, նրա դիտարկմամբ՝ քաղաքական դաշտում հետաքրքիր իրադարձությունները սկսվում են ընտրություններից առաջ, քանի որ այդ ժամանակ է սկսվում քաղաքական առևտուրը:

«Սկսվում է պարզ առևտուր: Քաղաքական ուժը այնպես է անում, որ իր գինը բարձրանա և թանկ վաճառվի: Ինտրիգը գին բարձրացնելու ձև է, քանի դեռ դու չես կողմնորոշվել, դու նշանակալից ես»,- ասաց նա:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս