Բաժիններ՝

Արա Գևորգյանի խաղալիքներն անթիվ են

Երաժիշտ, երգահան Արա Գևորգյանը խաղալիքների կոլեկցիոներ է: Նա հավաքում է փափուկ և «կախարդական»` «ձայն հանող, խոսող, գույները փոխող, թռվռացող, գլուխ տանող»  խաղալիքներ:

Մեզ հետ զրույցում երգահանն ասաց, որ իր խաղալիքներին թիվ չկա՝ շատ-շատ են: Դրանք բերված են աշխարհի ամենատարբեր ծայրերից` Սիրիայից, Բեյրութից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Ֆրանսիայից և շատ ուրիշ երկրներից:

«Սկզբում բոլոր խաղալիքները կոտրում էի` իմանալու, թե ինչպե՞ս են աշխատում: Հետո, երբ մայրս արտասահմանից ինձ համար սկսեց խաղալիքներ բերել, սկսեցի շատ լավ փայփայել դրանք և հավաքածու կազմել: Արտասահմանում ինձ  ներկայացնում էին` որպես խաղալիքների հավաքածու ունեցող մարդ: Մարդիկ սկսեցին համերգներին ինձ ոչ թե ծաղիկներ նվիրել, այլ խաղալիքներ: Ես խաղալիքներ նվեր ստանալուց շատ ավելի էի ուրախանում: Երբ խաղալիքները Երևան բերեցի, տանն արդեն դնելու տեղ չէր մնացել: Որոշեցի դրանք նվիրել մանկապարտեզի և մանկատների երեխաներին: Արդեն 13 տարի է, ինչ նվիրում եմ, բայց դրանից իմ հավաքածուի թվաքանակը չի խախտվել»:

Կարդացեք նաև

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Արա Գևորգյանը պատմում է, որ երբ ծնվեցին իր երեխաները, խաղալիքները երկրորդ պլան մղվեցին, չնայած մինչ օրս էլ երբեմն խաղում է դրանցով. «Հաճախ երեխաներիս  արգելում եմ խաղալիքներին ձեռք տալ, որովհետև երբեմն շատ լավ խաղալիքներ կոտրում են: Իրենց համար առանձին խաղալիքներ եմ գնում»:

Նշենք, որ Արա Գևորգյանի խաղալիքների հավաքածուն ցուցադրվել է ոչ միայն հայկական, այլև արտասահմանյան հեռուստաալիքներով, ինչպես, օրինակ, CNN-ով, ORT-ով և ռուսական TV 6 ալիքով:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս