Պիկասոյի նատյուրմորտը՝ 41,5 մլն դոլար (լուսանկարներ)
Պաբլո Պիկասոյի 1932թ. արված կակաչներով նատյուրմորտը Նյու-Յորքի Sotheby’s-ում նոյեմբերի 8-ին ամենաթանկն է վաճառվել՝ 41,5 մլն դոլարով: Այդ օրը աճուրդն ընդհանուր առմամբ 163,1 միլիոն դոլար եկամուտ է ունեցել: Միևնույն աճուրդի օրը նկարչից վեց աշխատանքներ են վաճառվել՝ ավելի քան 81 միլիոն դոլար արժողության: Երկրորդ թանկարժեք լոտը 1936 թվականի «Կինը պատուհանի մոտ (Մարիա-Թերեզա)» յուղաներկով կտավն էր՝ 17,2 միլիոն դոլարով: 1940 թվականին թղթի վրա մատիտով և ջրաներկով արված «Բռնաբարություն» ստեղծագործությունը վաճառվել է 13,5 միլիոն դոլարով:
Նույն օրը աճուրդում վաճառվել են նաև Կլոդ Մոնեի (12,1 մլն դոլար), Պոլ Սեզանի (5,3 մլն դոլար) և Հենրի Մուրի (4,7 մլն դոլար) և այլոց ստեղծագործություններից: