ՕԵԿ-ը դեռ մտածում է

168.am-ի հարցին, թե ի՞նչ է տալիս ԱԺ ԲՀԿ խմբակցութան քարտուղար Նաիրա Զոհրաբյանի կողմից նախաձեռնած քաղաքական կոնսուլտացիաներին մասնակցությունը, ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը պատասխանեց. «Հավատեցե՛ք, բոլոր քաղաքական ուժերին էլ պետք են քաղաքական կոնսուլտացիաներ, լավ հարաբերություններ, քննարկումներ, առողջ քննարկումներ, որոնք հնարավորություն են տալիս տարբեր հարցերի շուրջ միասնական որոշման գալ և իրականություն դարձնել: Ի վերջո, այդ միասնությունն է աջակցում, որ շատ ու շատ խնդիրներ, այդ քաղաքական կամքն իրականություն դառնա»:

Իսկ ինչ վերաբերում է ՀԱԿ խմբակցության կողմից նոյեմբերի 21-ին ԱԺ արտահերթ նստաշրջան գումարելու մասին նախաձեռնությանը, և հարցին, թե ՕԵԿ-ը մասակցելո՞ւ է այդ նիստերին, ապա Հ. Բիշարյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ մեր խմբակցությունը կքննարկի և մասնակցության մասով որոշում կկայացնի»:

 

Տեսանյութեր

Լրահոս