Բետիս-Սևիլիա դերբին գերազանցում է կլասիկոյին. Դանիել Ալվես
«Բարսելոնայի» բրազիլացի պաշտպան Դանիել Ալվեսը, ով նախկինում հանդես է եկել «Սևիլիայի» կազմում, հետաքրքիր խոստովանություն է արել:
Ֆուտբոլիստը նշել է, որ «Սևիլիայի» և «Բետիսի» միջև անդալուզիական դերբին իր լարվածությամբ գերազանցում է «Ռեալ»-«Բարսելոնա» դիմակայությանը:
«Միգուցե «Սևիլիայի» և «Բետիսի» միջև հանդիպումներն այնքան կարևոր չեն, որքան «Ռեալինն» ու «Բարսելոնայինը», միգուցե ֆուտբոլիստները զիջում են կարգով, այդ խաղերին շատ մեծ ուշադրություն չի դարձվում մամուլի կողմից, սակայն իրենց կրքով ու լարվածությամբ նրանք գերազանցում են հայտնի «կլասիկոյին»,-հայտարարել է «Բարսելոնայի» պաշտպանը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը