Ստվերի 1 տոկոսը` 23 միլիոն դոլար
2013 թ. պետական բյուջեի քննարկման ընթացքում պաշտոնյաները հաճախ են նշում, որ կցանկանային ավելին անել (աշխատավարձն ու թոշակներն ավելի շատ բարձրացնել), սակայն բյուջեի հնարավորությունները թույլ չեն տալիս։ Սակայն, օրինակ, ըստ ԱՄՀ գնահատականի` Հայաստանի ստվերային տնտեսության մակարդակը գերազանցում է ՀՆԱ-ի 35%-ը։ Այսինքն` անգամ մի քանի տոկոսային կետով ստվերի կրճատումը մի քանի տասնյակ միլիոն դոլարով կավելացնի հարկային մուտքերը։ Այսպես, պարզ թվաբանությամբ կարելի է հաշվել. եթե հարկերի և տուրքերի հավաքագրման մակարդակը պահպանվի ներկայիս տեմպերով՝ ՀՆԱ-ի 21-22%-ի չափով, 35%-անոց ստվերի յուրաքանչյուր 1 տոկոսային կետով կրճատումը հաջորդ տարի կարող է ապահովել լրացուցիչ 9.5 միլիարդ դրամ կամ 23 միլիոն դոլար։ Այսինքն, եթե հաջողվի ստվերայնության կրճատմամբ հասնել Ուզբեկստանին (15% ստվեր), ապա անփոփոխ ՀՆԱ-ի դեպքում դա կապահովի շուրջ 190 միլիարդ դրամի կամ շուրջ 468 միլիոն դոլարի լրացուցիչ հարկային մուտքեր։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում