Բաժիններ՝

ՀՖՖ-ում Ռուբեն Հայրապետյանին վերաբերող տեղեկության տարածումը նրա հեղինակությունը արատավորելու նպատակ են տեսնում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդական Արայիկ Մանուկյանը Aravot.am-ի զրույցում հերքել է լուրերը, թե նոյեմբերի 7-ին «Փյունիկ»-«Գանձասար» խաղից հետո ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ակումբի բժշկին դաժան ծեծի է ենթարկել:

Նա վերահաստատել է բժշկի, դարպասապահների ու գլխավոր մարզչի հեռացման մասին լուրը՝ այն պատճառաբանելով նրանց ալկոհոլի ազդեցության տակ լինելու հանգամանքով:

Հարցին, թե ինչո՞ւ է հեռացվել գլխավոր մարզիչը, որը ալկոհոլ չէր օգտագործել, պարոն Մանուկյանը պատասխանել է. «Այդ հարցերը վերաբերում են «Փյունիկին», որովհետև ֆեդերացիայի հետ կապված չէ: Մարզիչներին հեռացրել է «Փյունիկ» ակումբը, այդ մասին էլ նրանք պաշտոնական հաղորդագրություն են տարածել»:

Ռուբեն Հայրապետյանին վերաբերող ոչ հավաստի լուրերի տարածումն էլ, ըստ պարոն Մանուկյանի, հնարավոր է՝ ՀՖՖ նախագահի հեղինակությունը արատավորելու համար են արվում. «Չեմ էլ ցանկանում մեկնաբանել, մանավանդ որ՝ լուրջ մամուլով չի տարածվել այդ տեղեկությունը»:

Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Սուրեն Աբրահամյանն էլ ասել է, թե այդ լուրերին ծանոթ չէ, բայց չի հավատում, որ ֆեդերացիայի նախագահը կարող է բժշկին ինչ-որ խաղի համար ծեծել. «Աբսուրդ է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս